ԱՄՆ-ի ավիացիայի և տիեզերական տարածությունն ուսումնասիրող ազգային խորհուրդը նշել է, որ երեք տասնամյակ անց կարող է տեղի ունենալ գլոբալ մասշտաբի աղետ: Պատճառը հսկայական աստերոիդ 2011 AG5-ն է: Տիեզերական մարմնի արտաքին չափը կազմում է մոտ 150 մետր:
Ըստ նախնական հաշվարկների, աստերոիդը կբախվի Երկրին 2040 թվականի փետրվարի 5-ին: Այդ բախումը կհանգեցնի միլիոնավոր մարդկանց մահվան: Սակայն փորձագետները համոզված են, որ մոլորակին մարդկության համընդհանուր աղետ չի սպառնում:
Այս հայտարարությունը հիմնված է NASA-ի աշխատակիցների կողմից 2011 AG5 աստերոիդի բացարձակ ճշգրիտ ուսումնասիրությունների վրա: Առավել հավաստի տեղեկություններ գիտնականները կկարողանան ստանալ երեք տարվա ընթացքում` 2013-2016թթ.-ին, երբ տիեզերական մարմինը կգտնվի այնպիսի հարմարավետ դիրքում, որը թույլ կտա անցկացնել մանրակրկիտ ուսումնասիրություն:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ